Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

Տեղեկություններ հավաքագրումը և օգտագործումը՝

Մենք ձեզանից տեղեկություններ ենք հավաքագրում հետևյալ միջոցներով.

  • Երբ դուք լրացնում եք մեր կայքում տեղադրված հայտերը (այսուհետ՝ «Հայտեր»)
  • Բաժանորդագրվում եք նորություններին
  • Լրացնում եք «Հետադարձ կապ» ձևը
  • Այցելում եք մեր կայք

Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է անձնական տեղեկատվություն/տվյալ:

Մենք կարող ենք օգտագործել գրանցման, նորություններին բաժանորդագրման,  «Հետադարձ կապ» ձևի կամ Հայտերի լրացման կամ կայքից որևէ այլ կերպ օգտվելու միջոցով ձեզանից հավաքագրված տվյալները ձեզ հետ հաղորդակցությունն իրականացնելու, նամակներին և առաջարկներին արձագանքելու, հետագայում՝ նորությունների մասին տեղեկացնելու նպատակով։

Խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ՀՀ կողմից մի շարք միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի առկայության, Հանրային լրագրության ակումբը խստորեն պահպանում է անձնական տվյալների գաղտնիության և անվտանգության ընթացակարգերը՝ չարտոնված մուտքերը կամ անձնական տվյալների չթույլատրված օգտագործումը կանխելու համար:

Վճարային համակարգից օգտվելու գաղտնիությունը՝

Հանրային լրագրության ակումբի և Մեդիա կենտրոնի կայքերում կրեդիտ քարտերով վճարումներն իրականացվում են վերահասցեավորման ճանապարհով՝ Ինեկոբանկի առցանց պոստերմինալ (VPOS) համակարգով։ Օգտատերերի անձնական տեղեկությունների (քարտի տվյալներ, գրանցման տվյալներ և այլն) հավաքագրումը և մշակումը կատարվում է «ARCA», «VISA», «Master» պրոցեսինգային կենտրոններում, այլ ոչ՝ Հանրային լրագրության ակումբում: Այդ իսկ պատճառով մենք չենք կարող ստանալ վճարումը կատարողի անձնական և բանկային տվյալները: «ARCA», «VISA», «Master» համակարգերի միջոցով վճարումներ կատարելու ժամանակ քարտապանը ավտոմատ իր էլ. հասցեին կամ հեռախոսահամարին ստանում է նամակ, որը ծանուցում է քարտապանին իր քարտից դուրս եկած գումարի մասին:

Հաշվի առնելով այն փաստը, որ բոլոր տեսակի վճարումները կատարվում են «ARCA», «VISA», «Master» վճարային համակարգերի միջոցով՝ ձեր կրեդիտ քարտի տվյալները չեն պահպանվում մեզ մոտ: Ձեր կրեդիտ քարտի իսկության ստուգումը, ձեր կրեդիտ քարտի տվյալների պաշտպանությունը և կոդավորումը կատարվում է «ARCA», «VISA», «Master» վճարային համակարգերի միջոցով։ Որոշ բանկեր և քարտային ընկերություններ, գնումների համար վճարումը կարող են դիտարկել որպես միջազգային փոխանցում և դրա համար որոշակի վճարում պահանջել: Բացի այդ, ձեր կրեդիտ քարտի արժույթը կարող է տարբերվել Հանրային լրագրության ակումբի համար վճարման ենթակա գումարի արժույթից, և ձեր բանկը կարող է գումարի փոխարկման համար նույնպես վճար գանձել: Այս պայմանների մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ ձեր բանկից: Նման դեպքերում ձեր կողմից կրած ֆինանսական կորուստները մեր կողմից փոխհատուցման ենթակա չեն:

Ծառայությունների մատուցման/պատվիրման շրջանակում ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:

Անձնական տվյալների պաշտպանությունը՝

Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց (ՀԼԱ աշխատակիցների), ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:

Ցանկացած օգտագործողի կողմից անձնական տեղեկությունների տրամադրման ժամանակ մենք կիրառում ենք անվտանգության մի շարք միջոցներ:

This site is registered on wpml.org as a development site.