Նվիրաբերել

Նվիրաբերել մեզ

Ո՞վ ենք մենք

Հանրային լրագրության ակումբը Հայաստանում գործող շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է (2011թ.), որը մասնագիտացած է Հայաստանի բնակչության շրջանում մեդիագրագիտության, քննադատական մտածողության, փաստերի ստուգման կարողությունների զարգացմանը։ Այն ընձեռում է հնարավորություններ դաշտում աշխատող լրագրողներին՝ զարգացնել իրենց հմտություններն ու մասնագիտանալ իրենց ոլորտում՝ նպաստելով Հայաստանում բազմակողմանի, օբյկտիվ եւ անաչառ լրագրությանը։ Հանրային լրագրության ակումբը երկար տարիներ Հայաստանում աշխատում է նաեւ խաղաղաշինության ուղղությամբ։ Կազմակերպության գլխավոր ուղղություններն են ժողովրդավարության, մարդու իրավունքների խթանումը, հասարակության ոչ ֆորմալ կրթությանը եւ պետական բարեփոխումների գործընթացին նպաստելը։ «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպության կողմից իրականացվող նախագծերից մեկն է, որը միտված է խթանելու տեղեկատվական դաշտում ճշգրտված տեղեկությունների շրջանառմանը եւ ապատեղեկատվության դեմ պայքարին։

Այն տրամադրում է իր հարթակը Հայատանում գործող կազմակերպություններին, նախաձեռնող խմբերին եւ անհատներին՝ իրենց անհնագստացնող հարցերը բարձրաձայնելու եւ քաղաքացիական հասարակության եւ պետության միջեւ երկխոսություն իրականացնելու նպատակով։

Ինչի՞ն է ուղղվելու Ձեր նվիրատվությունը:

Հանգանակվող գումարով դուք նպաստում եք Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող ծրագրերն ընդլայնել եւ դրանք հասցնել Հայաստանի հեռավոր մարզեր։ Մենք մշտապես իրականացնում ենք ֆոնդհայթայթում, որպեսզի հասնենք մեր գերնպատակին իսկ հանգանակվող գումարներն օգնելու են, որպեսզի մենք մեր նախագծերը կյանքի կոչենք ներառականության, մասնակցայնության սկզբունքով։ Նվիրատվությունների միջոցով դուք կօգնեք, որպեսզի մեր կողմից ստեղծվող զարգացման խաղերը, գրականությունը, տեխնոլոգիական լուծումները, կրթական նախագծերը անվճար տրամադրվեն հանրությանը, կրթական հաստատություններին եւ սոցիալապես առավել խոցելի խմբերի ներկայացուցիչներին։ Այս պահին մենք աշխատում ենք Հայաստանի բոլոր մարզերում, իրականացնում ենք ընթացիկ շուրջ մեկ տասնյակ նախագիծ նախակրթական հաստատությունների, պետական կառավարման համակարգի, երիտասարդների, մանկավարժների, լրագրողների եւ մեդիասպառողների համար։

Your Donation
Մանրամասներ
Payment
Choose Your Payment Method
visa
mastercard
arca
This site is registered on wpml.org as a development site.